Search
Close this search box.

Արդյունքում հակառակորդի թիրախ են դարձրել մեր զինվորներին` ճակատային գծում. Արման Մելիքյան

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հնարավորություն ունի իր ձեռքի տակ եղած ռազմական ճնշման միջոցներն ամենօրյա ռեժիմով կիրառել, թեկուզ դիպուկահարներին գործի դնելու միջոցով, այսինքն` կարողանում է իր քաղաքական պահանջները նաև գործնական կոնկրետ քայլերի միջոցով կյանքի կոչելու փորձեր կատարել, մինչդեռ հայկական կողմերը որևէ ինքնուրույն արդյունավետ լծակ չունեն ստիպելու Ադրբեջանին ճանաչելու Արցախի անկախությունը: Պաշտոնական Երևանը «Մադրիդյան սկզբունքներին» հավանություն տալով ինքն իրեն ու արցախյան իշխանություններին մի այնպիսի իրավիճակի մեջ է դրել, երբ Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարված նպատակին հասնելու համար հայկական կողմերը կարող են միայն թախանձագին խնդրանքներով դիմել միջազգային հանրությանը, որպեզի վերջինս սանձի ադրբեջանական կողմի «ապակառուցողական» ագրեսիվ գործողությունները: Այսինքն, հայ բանակցողմերն իրենք իրենց համակարգային ռազմա-քաղաքական կաթվածի վիճակի մեջ են գցել, իսկ արդյունքում հակառակորդի թիրախ են դարձրել մեր զինվորներին` ճակատային գծում:
Իրավիճակը հնարավոր է փոխել և պաշտոնական Բաքվին միանգամայն այլ քաղաքական ու ռազմական պահվածք պարտադրել, ընդ որում բացառապես որոշ կոնկրետ իրավա-քաղաքական քայլեր պարունակող համալիր ծրագրի գործարկման միջոցով:

Արման Մելիքյան

Please enter a valid URL