ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում հայտնում են.«Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունըԱնվտանգության կանոնների խախտումների պատճառով ժամանակավոր կասեցման ենթարկված տնտեսվարողների թվում զգալի մաս են կազմում գեղեցկության սրահները։
Ելնելով վերջիններիս ծառայությունների առանձնահատկություններից` պարետի որոշմամբ այդպիսի գործունեության համար անվտանգության հատուկ կանոններ են սահմանվել։
Մինչդեռ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքները եւ ԱԱՏՄ թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ այս ոլորտում տարատեսակ խախտումներ կան։
Պարետի կողմից կայացված կասեցման որոշումները ԱԱՏՄ արձանագրած խախտումները վերացնելու նպատակ ունեն»։