Մայիսի 25-ին հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել են 40-ամյա Արա Պողոսյանի դին։
Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։