Search
Close this search box.

«Խոստովանում եմ՝ սխալ եմ արել»․ Արարատ Միրզոյան

«Համավարակով պայմանավորված՝ ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացում եմ հայտարարելու, ապա դուրս եմ հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում»,- ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստի օրը հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Երևի ֆեյսբուքյան լրահոսից, նորություններից տեսել եք, որ ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կարել։ Այո՛, ես սխալ եմ արել՝ մտածելով, որ հանդիսավոր պահ ա, Արցախի նախագահի երդմնակալություն ա, չեմ կրել ու սխալ եմ արել»,- ասաց Միրզոյանը։

Please enter a valid URL