Search
Close this search box.

Ինչու է պարետատան նիստերը վարում Փաշինյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանությունների ներսում ճաքերի մասին հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պարետ Տիգրան Ավինյանի լարված հարաբերությունների մասին բազում հրապարակումներ են լինում:

Նույնիսկ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի եւ Տիգրան Ավինյանի միջեւ միջադեպն ընկալվեց այդ կոնտեքստում: Ու երբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի վերջին մի քանի նիստերն էլ վարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանություններն ավելի շատացան:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյոք Ավինյան-Փաշինյան լարվածությամբ է պայմանավորված վարչապետի՝ նիստեր վարելը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ լարվածությունն իրականում գոյություն չունի: Խոսնակը հավելեց, որ ի սկզբանե, երբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, ՀՀ վարչապետը բազմաթիվ անգամ է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստերը գլխավորել: Կարճ ասած, այդ փաստի մեջ այլ բաներ փնտրելը ճիշտ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL