ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի բնակչուհուն կարանտինի ժամանակ գնված տոմսը հարստություն է բերել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելովվ KATU հեռուստաալիքին:
73-ամյա Շառլին Աշերը մշտապես տոմսեր է գնել իր սիրած ռեստորանում: Սակայն հաստատությունը փակվել է կարանտինի ժամանակ: Դա ստիպել է ամերիկուհուն տոմս գնել տան մոտ գտնվող մթերային խանութում:
Երբ նա վերադարձել է տուն, հայտնաբերել է, որ տոմսը շահել է: Այժմ նա ամեն շաբաթ մինչեւ կյանքի վերջ կարող է հազարական դոլար ստանալ: Կինը խոստովանել է, որ ծրագրում է գումարը ծախսել իր տան բակը նորոգելու համար: