Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սաշիկից ու Միշիկից բացի էլ ովքեր են «աննկատ» լքել Հայաստանը

Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին: Սակայն, վերջիններիս փաստաբանը հայտնեց, որ Հայրապետյանները չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին, քանի որ երկրում չեն և համավարակով պայմանավորված ավիափոխադրում չլինելու պատճառով անհնար է նրանց գալը:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաները փորձում են խուսափել պատասխանատվությունից և ճողոպրել Հայաստանից այնքան աննկատ, որ անգամ ՀՀ իրավապահները չեն կարողանում գտնել նրանց «իզն ու թոզը»։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարծիքներ են հնչում նաև, որ այս ամենը կատարվում է իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածության արդյունքում․ չէ՞ որ վարչապետը հայտարարել էր՝ բյուջեի փողերը վերադարձնեն, ուր ուզում է՝ գնան։

Դեռևս մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ Յուքոմի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը դիմել է փախուստի։ Ըստ ԱԱԾ-ի՝ Խաչատրյան եղբայրներն ու նրանց ազգականը մասնակցել են փողերի լվացման գործընթացի։

Հայաստանի տարածքն ավելի վաղ լքածների թվում են նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, ապօրինի հարստացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող Միքայել Մինասյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Արթուր Գևորգյանը, նախկին գլխավոր հարկադիր կատարող, օֆշորային սկանդալի գործով անցնող Միհրան Պողոսյանը, Բնապահպանության նախկին նախարար, խոշոր կաշառքի գործով անցնող Արամ Հարությունյանը, Սյունիքի նախկին մարզպետ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով վատնման ու պաշտոնեական կեղծիքի համար մեղադրվող Սուրիկ Խաչատրյանը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Լյովա Սարգսյանը, նախկին դատավոր, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Սամվել Ուզունյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ում վերաբերյալ հայտարարվեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրանք առաջադրելու համար, Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով անցնող Գևորգ Կոստանյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, առանձնապես ծանր հանցագործության քրեկան գործով ապացույցներ կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանը, գործարար, կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանը։

Հատկանշական է, որ նշված անձանցից շատերը պատսպարվել են Ռուսաստանի Դաշնությունում՝ գուցե հույս ունենալով, որ նախկինում եղած հարաբերությունները կարող են օգնել, որ ՌԴ-ն իրենց չարտահանձնի Հայաստանին։

Please enter a valid URL