Search
Close this search box.

Արգիշտի Կիվիրյան. Նիկոլը վերածվել է հեղափոխության խոչընդոտի և այդ խոչընդոտը պետք է վերացվի

Մի բան ասեմ, հետո կհասկանաք։ Գլոբալ առումով հայկական հեղափոխությունը արել են երկու հոգի՝ Սերժ Սարգսյանը ու Հրայր Թովմասյանը, այն ժամանակ, երբ անցկացնելով նոր Սահմանադրությունը, Հայաստանում հասատատեցի խորհրդարանական հանրապետություն։ Հիմա մի կողմ թողնենք պատճառները, բայդ այդ կարգի ռեֆորմը, դա էր բուն հեղափոխությունը, ընդ որում հենց դրանից օգտվեցին Նիկոլենք։

Այն որ այդ ռեֆորմները բերելու էին ցնցումների, պարզ էր ցանկացած անձի, ով քիչ թե շատ հասկանում է քաղաքականությունից։ Չլիներ այդ հեղափոխությունը, չէր լինի և Նիկոլենց իշխանափոխությունը, բայց դա էլ ա բնական, քանի որ պատմությունից հայտնի է, որ հեղափոխություններից վերջում օգտվում են տականքները։

Իսկ Նիկոլի թիմի ամենամեծ տականքությունը կայանում է նրանում, որ իրենք խորընդոտում են ողջ ծավալով կիրառել խորհրդարանական մոդելի կառավարումը, իրականացնել դրա ապրոբացիան, տեսնել դրա խոցելի կողմերը, շտկել դրանք, և Հայաստանում ձևավորել իրական քաղաքական մրցակցային դաշտ, որը, փոքր երկրի պարագայում բավականին բարդ է իրականանցնել նախագահական և կիսանախագահական մոդելների ժամանակ։
Ն
իկոլն վերածվել է հեղափոխության ոչ թե կիրառողի, այլ դրա թիվ մեկ խոչընդոտի, շարունակելով կաթվածահար վիճակում պահել ողջ քաղաքական դաշտը ու խափանելով Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի լիարժեք կատարմանը։ Այս խոչընդոտը պետք է վերացվի, քանի որ ինքը ինքնին խանգարում է երկրի բնականոն ու քաղաքակրթական զարգացմանը,-իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Please enter a valid URL