Search
Close this search box.

ՌԴ-ում ավելի քան 9000 բժիշկ վարակվել է կորանավիրուսով, 250 մահացել են

Ռուսաստանի 70 շրջաններում անցած ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 9 479 բժիշկ՝ հայտնում է Associated Press-ը: Տվյալների համաձայն՝ մահացել է ավելի քան 70 մարդ:

Իր նյութում գործակալությունը հղում է կատարում տեղական իշխանությունների և տարածաշրջանային լրատվամիջոցների հայտարարություններին:

Associated Press-ին հարցազրույց տված առողջապահության աշխատակիցները կարծում են, որ բժիշկների շրջանում մահացությունների թիվը գերազանցում է 250-ը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը չի հասցրել պատասխանել լրագրողների հարցերին:

Please enter a valid URL