Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 21-ին, նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել մարտի 18-ի որոշման մեջ։
Որոշումը՝ ստորև․
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշմամբ՝
1. Սահմանել, որ՝
1.1 Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց), ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում
ունեցած կոնտակտավորների (այսուհետ՝ կոնտակտավորներ) համար։
1.2 ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ ՍԲՀԿ) հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատված, ինքնամեկուսացման ծանուցագրում (այսուհետ Ծանուցագիր) իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայրում, որը չեն կարող լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։
1.3 Անչափահաս երեխաների ինքնամեկուսացման պահանջի պահպանման պատասխանատվությունը կրում են Ծանուցագիրը ստորագրած անձինք։
1.4 Սույն որոշման 1.2-րդ կետից բացառություն են կազմում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը),
1.5 Վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:
1.6 Վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների նկատմամբ ինքնամեկուսացման պահանջ ներկայացվում է, իսկ բոլոր ինքնամեկուսացված անձանց նկատմամբ, անկախ ինքնամեկուսացման հիմքից, ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացվում է ՀՀ կառավարության 298-Ն որոշման Հավելվածի 8-րդ բաժնով սահմանված կարգով,
1.7 ՀՀ ժամանող անձինք մինչև ՀՀ սահմանը հատելը պարտավոր են սահմանային անցակետ ներկայացվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել իրենց կողմից ստորագրված Ծանուցագիրը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության մասին։
1.8 ՀՀ ժամանող անձինք պարտավոր են ստորագրել ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին ստորագրված Ծանուցումը :
1.9 Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՀՀ ժամանող անձանց կողմից Ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում Առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ ժամանող անձանց ինքնամեկուսացումը կարող է
փոխարինվել Առողջապահության նախարարության կողմից սահմանված պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:
2. Ինքնամեկուսացման և սահմանային անցման գործընթացների կազմակերպման նպատակով ՝
ՀՀ առողջապություն նախարար Արսեն Թորոսյանին՝
2.1 պահովել ՀՀ Ժամանող անձանց տվյալների ամրագրումը ԱՐՄԵԴ համակարգի միջոցով
ՀՀ ԱՆ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ բոլոր սահմանային կետերին կից ժամանման
սրահում հատուկ նախատեսված վայրերում
2.2ապահովել սահմանային անցակետերում ՍԲՀԿ աշխատակիցների կողմից ճամանած
անձանց տրամադրման ենթակա պաշտպանիչ միջոցների առկայությունը՝ օրվա
թողունակության միջին թվին համապատասխան քանակով, մի քանի օրվա հաշվարկով:
2.3ցամաքային սահմանային անցակետերում ՍԲՀԿ աշխատակիցների համար ապահովել
հասանելիություն ԱՐՄԵԴ համակարգին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն
Պապիկյանին՝
2.4ապահովել մարզպետարանների միջոցով ՀՀ ցամաքային սահմանային անցակետերով
ժամանող անձանց ուղեկցումը իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայր:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝
2.5 ապահովել սահմանային ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից ՀՀ ժամանող անձանց
հատուկ բժշկական զննությունը՝ այդ թվում հեռահար ջերմաչափումը, արտաքին
զննությունը, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ
հարցումների իրականացումը, և վերջիններիս անհատական պաշտպանության միջոցների՝
դիմակների և ձեռնոցների տրամադրումը ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում
2.6 ապահովել սույն որոշման 2.1 կետով սահմանված գործընթացի արդյունքում
արձանագրված ախտանշանների առկայության դեպքում,այդ թվում 37 աստիճան և բարձր
ջերմության, անձի անհապաղ հոսպիտալացումը ՍԲՀԿ-ից և ՀՀ առողջապահության
նախարարությանը շտապ հաղորդման տրամադրումը՝ հոսպիտալացումից հետո ոչ ուշ քան
տասներկու ժամվա ընթացքում ։
2.7 ՀՀ ժամանող անձանց ծանուցել և ապահովել սահմանված ձևաչափով հաստատված
Ծանուցագրի տրամադրումը ։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանին՝
2.8 ապահովել ՀՀ ժամանող անձանց տեղափոխումը ՀՀ սահմանային հսկիչ կետերից սույն
որոշմամբ սահմանված կարգով նախապես նշված ինքամեկուսացման վայր և վերջինիս
գրանցումը StayHome հավելվածով, հապատասխան տրանսպորտային ընկերության և
ուղեկցողների միջոցով։
3. Հաստատել ինքնամեկուսացման ենթակա անձանց ինքնամեկուսացումը
կազմակերպելու կանոնները՝ համաձայն հավելված 1-ի։
4. Հաստատել ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված
պատասխանատվության վերաբերյալ ծանուցագրի ձևը՝ համաձայն հավելված 2-ի։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2020
թվականի մայիսի 18-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հավելված 1
Ինքնամեկուսացման ենթակա անձանց ինքնամեկուսացումը կազմակերպելու
կանոններ
ՀՀ ժամանող անձանց ինքնամեկուսացումը կազմակերպելու նպատակով իրավասու
գերատեսչությունները պարտավոր են ապահովել սույն հավելվածով սահմանված
կանոններին համապատասխան գործընթացի կազմակերպումն ու իրականացումը:
Թռիչքների կազմակերպման գործընթաց՝
1. ՀՀ քաղաքացիների վերադարձը ՀՀ կառավարության կողմից կազմակերպվելու
պարագայում ժամանող քաղաքացիների վերաբերյալ տվյալները սահմանված
ձևաչափի համաձայն հավաքագրվում և թռիչքից առնվազն 10 ժամ առաջ
էլեկտրոնային եղանակով փոխանցվում է ՀՀ պարետին, ՀՀ առողջապահության
նախարարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն,
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե, ՀՀ
առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
2. Սահմանված կարգով առևտրային թռիչքներ կազմակերպելու և իրականացնելու
թույլտվություն ստացած ավիաընկերություններից սահմանված ձևաչափով
տեղեկատվության ստացումը և սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետում
նշված մարմիններին, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ներկայացնելու պարտականությունը կրում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի
կոմիտեն:
3. Մինչև թռիչքների կազմակերպումը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ
քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու ՀՀ
քաղաքացիների և ՀՀ տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց
իրազեկումն ինքնամեկուսացման կանոնների և սահմանված ձևաչափով լրացման
ենթակա տեղեկատվությունը նախապես տրամադրելու անհրաժեշտության
վերաբերյալ:
4. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարտավոր է բոլոր կոմերցիոն
ավիափոխադրողներին տրամադրել ծանուցման թերթիկը և այլ տեղեկատվության
թերթիկները չվերթի ժամանակ լրացնելու համար։
Ինքնամեկուսացման կազմակերպման գործընթաց՝
5. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ապահովում է սահմանային
բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ՀՀ տարածք մուտք
գործող անձանց հատուկ բժշկական զննությունը, այդ թվում իրականացնում է
հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական
ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում ։
6. Բժշկական զննությունից հետո տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից
ուղևորները ծանուցվում են ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման
հետևանքների մասին և վերջիններիս ստորագրման նպատակով տրամադրվում է
սահմանված ձևաչափով հաստատված Ծանուցագիր
7. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից անձի մուտքը թույլատրվում է բացառապես
ստորագրված Ծանուցագրի առկայության դեպքում: Վերջինիս բացակայության
պարագայում ՀՀ ժամանած անձը վերադառնում է սպասասրահ և նրան
առաջարկվում է ծանոթանալ և ստորագրել Ծանուցագիրը
8. ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ՀՀ բոլոր սահամանային հսկիչ
կետերի ժամանման սրահում ապահովվում է վերջինիս ներկայացուցիչների կողմից
ՀՀ ժամանած ուղևորների ինքնամեկուսացման գրանցման գործընթաց Արմեդ
համակարգի միջոցով, լրացնելով անհրաժեշտ բոլոր դաշտերը։
9. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ապահովում է
ՀՀ բջջային օպերատորների կողմից քարտերի տրամադրումը ՀՀ ժամանող
հայկական բջջային քարտ չունեցող բոլոր անձանց։
Օդանավակայանում իրականացվող ծառայությունների գործընթաց
10. Զվարթնոց միջազգային օդանավակայանի և Շիրակի օդանավակայանի
(այսուհետ Օդանավակայանի) ժամանման սրահում Առողջապահության
նախարարությանը տրամադրվում են տարածքներ ՀՀ մուտք գործած անձանց
ինքնամեկուսացումը կազմակերպելու համար։
11. Օդանավակայանի տարածք այլ քաղաքացիների և ուղևորների հարազատների
մուտքն արգելվում է և մուտքը արգելափակվում է ՀՀ ճանապարհային
ոստիկանության կողմից ժամանումից առնվազն 2 ժամ առաջ:
12. Չվերթների իրականացման ընթացքում Օդանավակայանի վարչակազմն ապահովում
է ուղևորահոսքերի և հերթերի կառավարումը՝ ապահովվելով համապատասխան
հեռավորություններ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներից ,
13. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ապահովում է համապատասխան
տրանսպորտային միջոցների առկայությունը, լոգիստիկ բաշխվածությունը և
ուղեկցողների առկայությունը յուրաքանչյուր ՀՀ ժամանող ուղևորի համար, նրանց
ուղեկցում դեպի նախապես նշված ինքնամեկուսացման վայր և գրանցում վերջիներիս
իրենց ինքնամեկուսացման տեղանքում, սույն տեղեկատվությունը առցանց ռեժիմով
փոխանցելով ՀՀ Առողջապահության նախարարությանը, հիմք ընդունելով, որ
Արցախի Հանրապետություն մեկնող քաղաքացիները տեղափոխվում են մինչև ՀՀ և ԱՀ սահման։