Search
Close this search box.

ՖՈՏՈ. Տուլայի բուժքույրը թափանցիկ պաշտպանիչ հագուստով ու բիկինիով է ներկայացել աշխատանքի

Տուլայում բուժքույրը՝ շոգից դրդված, ներկայացել է աշխատանքի պաշտպանիչ հագուստով, որի տակից լողազգեստ է երևում: Այս մասին հայտնում է Тульские новости-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանային հիվանդանոցում: Բույժքույրը որոշել է բիկինի հագնել և չի մտածել, որ պաշտպանիչ հագուստն այդքան թափանցիկ է:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բուժքրոջը նկատողություն են արել և բացատրական աշխատանք տարել բուժանձնակազմի հետ:

Իսկ համացանցի օգտատերերն աջակցել են Տուլայի բուժքրոջը:

«Բիկինին արգելվա՞ծ է, ինչո՞ւմ է խնդիրը: Պաշտպանիչ հագուստով շոգ է: Նա նորմալ որոշում է կայացրել»,- գրել է օգտատերերից մեկը:

Please enter a valid URL