Search
Close this search box.

24-ամյա տղան փորձել է ցած նետվել Հաղթանակ կամրջից. Վարչապետի օգնականն է բանակցել նրա հետ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ միասին՝ բանակցությունների արդյունքում, կանխել են Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։

Please enter a valid URL