Search
Close this search box.

«Կորոնավիրուսը լազաթ տվեց»․ ինչպես է լինելու այս տարի ընդունելությունը բուհերում

Այս տարի ընդունելությունը բուհերում լինելու է մեկ քննությամբ: Կառավարությունն այսօր ընդունեց այս տարվա ընդունելության կարգի մասին հարցը: Նախարար Արայիկ Հարությունյանը մանրամասնեց, թե ինչպես է այդ մեկ քննությունն ընտրվել։ Նա նշեց, որ դա 2-3 պարտադիր առարկաներից մեկն է, իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, դիմորդն ինքն ընտրություն կանի:

Նախարարը նաև նշեց, որ ամբողջությամբ թվայնացվել է հայտերի ընդունման գործընթացը։ Այն մեկնարկելու է մայիսի 25-ից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է: Ընդունելության քննությունները լինելու են խումբ-խումբ՝ հուլիսի առաջին տասնօրյակում: Սերտ համագործակցություն կա ՊՆ-ի հետ, որպեսզի զորացրվող ու զորակոչվող զինվորները խնդիրներ չունենան։

Այս տարի փոփոխություն է արվել նաև առաջին հայտի մասով: Եթե ուսանողը դիմել է արվեստաբանության ֆակուլտետ, մրցույթի ժամանակ գերակայություն է ունենալու: Իսկ քննություններն ընտրվել են այնպես, որպեսզի դիմորդը հնարավորություն ունենա նաև մյուս ֆակուլտետների համար մասնակցել մրցույթի: Իսկ եթե բալերը լինեն հավասար, նախկինում մրցութային քննությունների առարկաների գնահատակները նայելու են ատեստատով: Եթե այնտեղ էլ հավասարություն լինի, նայելու են ատեստատի ՄՈԳ-ի միջին գնահատականը: Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ դա կորոնավիրուսի դրական կողմն է․

Please enter a valid URL