Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչքան շատ եմ ճանաչում Արջուկին, այնքան ավելի եմ հիանում այս ցեղատեսակի առանձնահատկություններով:
Կենտրոնական Ասիայի հովվաշուն կամ Ալաբայ, ծագել են Կենտրոնական Ասիայում, ավելի քան 10,000 տարի առաջ, և համարվում են աշխարհի ամենահին ցեղատեսակներից մեկը:
Իրենք հիմնականում ծառայում են որպես պահապան շներ, պաշտպանում են հոտը գայլերից և նույնիսկ արջերից:
Իրենք նաև ընտանիքի և տան հիանալի պաշտպաններ են:
Կարող են կշռել 60-100 կգ.
Իրենց ընտանիքին անսահման նվիրված են և հավատարիմ, բայց անծանոթների համար չափազանց վտանգավոր: Նրանք չեն երկմտում, երբ կասկածում են, և միանգամից հարձակվում են: Խորհուրդ չի տրվում պահել երեխաների կամ այլ կենդանիների շուրջ (չնայած Արջուկը Արփիին շատ է սիրում :
Իր ուժի և ագրեսիայի պատճառով Ալաբայը Դանիայում արգելված ցեղատեսակ է:
Հ.Գ. Կրկին և կրկին անգամ շնորհակալ ենք Ախալքալաքի հայ համայնքին Արջուկին մեզ նվիրելու համար»: