Search
Close this search box.

Քննարկում են, թե կառավարությունը փող է բաժանում, որպեսզի մարդիկ համաձայնվեն դառնալ պացիենտ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 21-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ տեղեկանք էր ուզել, որտեղից զարմանալի փաստեր է իմացել. «Հանրության շրջանում նույնիսկ քննարկում են, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնվեն դառնալ պացիենտ: Իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդությունների ու մահերի թիվը, իբր այլ հիվանդությունների արդյունքում մահերը գրանցվում են որպես կորոնավիրուսից մահեր»:

«Կորոնավիրուսի առաջին օրվանից որևէ ոչ ստույգ տեղեկատվություն չենք տվել հանրությանը: Մեր կառավարությունը երբեք որևէ մանիպուլյատիվ տեղեկություն չի փոխանցել: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան՝ մենք կարող ենք պատկերացնել, կամ պատկերացնում ենք: Մեզ խստագույն միջոցներ են պետք, որպեսզի համավարակը վերահսկողության տակ պահենք, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումներին»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հիմա պետք է կարողանան հայտարարել կարանտինային պայմաններ առանց կարանտին հայտարարելու. «Պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է հաստատել։

Մենք պետք է այդ հարցում ուշադիր լինենք:

Քաղաքացիները շատ ճիշտ դիտարկում են արել, եթե դա այդպես է, ինչու կառավարությունում այդպես չի արվում: Դա շատ ճիշտ դիտարկում է: Մենք պետք է անենք այնպես, որ պաշտոնյաները ևս դիմակ կրեն ամենուր, բացի իրենց աշխատասենյակում, որտեղ միայնակ են: Ճաշարաններում պետք է ապահովել պատշաճ հեռավորություն»:

Վարչապետը նշեց, որ պարետատունը պետք է անցնի ավելի ինտենսիվ աշխատանքի, ոստիկաննությունն անցնի ավելի խիստ վերահսկողության. «Ես նկատել եմ, որ տաքսիների մեջ չեն պահում պայմանները:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև հանրային տրանսպորտի աշխատանքում պահանջները պահպանելու մասին ևս: Նրա խոսքերով, տեսչական մարմինն իր հերթին պետք է խիստ հսկողություն սահմանի:

Please enter a valid URL