Search
Close this search box.

Կորոնավիրուսը հաղթահարած տղամարդը ցուցադրել է, թե ինչպես է փոխվել իր մարմինը հիվանդությունից հետո

ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյում բնակվող 43-ամյա Մայք Շուլցը հիվանդանոցում է անցկացրել մոտ 6 շաբաթ՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ: Տղամարդուն հաջողվել է ապաքինվել, սակայն նրա մարմինը զգալիորեն փոխվել է: Մայքը Ֆեյսբուքի իր էջում ցուցադրել է, թե ինչպես է ազդել COVID-19 վարակն իր վրա՝ հրապարակելով հիվանդությունից առաջ և հետո արված լուսանկարներ: Տարբերությունը շատերին է վախեցրել: Ինչպես երևում է կադրերում, առնական տղամարդուց Մայքը վերածվել է նիհար, թուլակազմ տղամարդու:

Buzzfeed-ի փոխանցմամբ՝ մինչ հիվանդանալը նա մարզվում էր շաբաթական 6-7 անգամ:

Ամերիկացու մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է մարտ ամսվա սկզբին: Հիվանդության 6 շաբաթվա ընթացքում տղամարդը կորցրել է մոտ 23 կիլոգրամ:

«Ես ցանկանում էի ցույց տալ, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Կապ չունի՝ երիտասարդ եք, թե ծեր, ունեք այլ հիվանդություններ, թե ոչ»,- նշել է Մայքը:

Please enter a valid URL