Search
Close this search box.

Նախարար Բաթոյանը ինքնամեկուսացվել է

Hraparak.am-ը գրում է. Կորոնավիրուսը չի շրջանցել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նույնիսկ վարակել է նախարարության առանցքային դեմքերին։ Մեր հարցին ի պատասխան նախարարի խոսնակն ասաց, որ նախարարը թեստ է հանձնել, պատասխանը բացասական է, այժմ ինքնամեկուսացել և աշխատում է տնից։ Իսկ ինչու է մեկուսացել, եթե թեստը բացասական է։

Մեզ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նախարարի օգնականները, մասնավորապես Մուշեղ Հովսեփյանը, որը նախարարի աջ ձեռքն է, թեեւ նախարարությունում ասում են, որ հակառակը՝ նախարարն է նրա աջ ձեռքը։ 24-ամյա օգնականն է դե ֆակտո կառավարում նախարարությունը, նա է աշխատում  նախարարի մալբրի համակարգով, նա է նախարարության աշխատակիցներին հրահանգներ տալիս, նկատողություններ անում։

Մենք տեղեկացանք, որ կորոնավիրուսով են վարակվել նաև փոխնախարար Սմբատ Սաիյանի վարորդն ու աշխատակազմի ղեկավար Ստեփան Մաչյանի օգնականը։ Նախարարի խոսնակը մեր հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ վերընշված անձինք վարակվել են, չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ դա բժշկական գաղտնիք է։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL