Search
Close this search box.

COVID-19-ի 156 դեպք Թուրքիայի զինված ուժերում

Մայիսի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերում կորոնավիրուսային վարակի 156 դեպք է հաստատվել։

Այս մասին հայտնում է Habertürk լրատվականը։

Նախարարի պնդմամբ՝ վարակի դեպքեր չեն գրանցվել այն շրջաններում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում։ Ըստ Աքարի՝ այդ շրջաններում վարակի հայտնվելու վտանգն իրենց ամենամեծ անհանգստությունն է։

Նշենք, որ մայիսի 15-ին նախարար Հ. Աքարը հայտնել էր, որ այդ պահի դրությամբ Թուրքիայի ողջ ԶՈւ-ի, ՊՆ-ի, զինված ուժերի քաղծառայողների շրջանում ընդհանուր առմամբ հաստատվել է վարակի 208 դեպք։

Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 5-ից վերսկսվող զորակոչն անվտանգ իրականացնելու նպատակով որոշվել է բոլոր նորակոչիկներին թեստավորել նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համար։

Please enter a valid URL