Search
Close this search box.

Քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով. մահացու հրազենային վիրավորում ստացած զինվորի մասով

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բաբայանն այսօր՝ մայիսի 20-ին ԱԺ-ում անդրադարձել է երեկ տեղի ունեցած զինվորի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առնչությամբ կատարված գործողություններին:

«Ինչ-որ հայտարարվել է, դրանից ավելի բան չեմ կարող ասել, քրգործը հարուցվել է սպանության հոդվածով, ցանկացած տեղեկություն, որին տիրապետում եմ, հանդիսանում է նախաքննական գաղտնիք, դրա բացահայտման չափը կարող է որոշել քննչական կոմիտեն կամ դատախազությունը:

Տեղի է ունեցել դեպք, որը նախնական տվյալներով սպանության հոդվածով է հարուցվել, ես չմեկնաբանեմ, կարող եմ հավաստիացնել, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարվել են, համապատասխան անձանց շրջանակը պարզված է, անձնակազմի հետ, որոնք այդ պահին ներկա են եղել, գործողությունները դեռ գիշերվանից տարվել են: Դա հնարավորություն է տվել քննության համար արժեքավոր տեղեկություններ ստանալ»,- նշեց նա:

Please enter a valid URL