Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի մոխրացած դին

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի տարածքում հրդեհ է բռնկվել Mazda մակնիշի 35 QT 322 համարանիշի ավտոմեքենայում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ, 57-ամյա Հովիկ Քոսակյանն էր, վիրավորներ են 58-ամյա Աշոտ Շեխիկյանը, 57-ամյա Պավել Թոփչյանը և 36-ամյա Գևորգ Հարությունյանը: Ավտոմեքենան էլ պատկանում է Ա. Շեխիկյանին:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության աշխատակիցները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Please enter a valid URL