«Նախ՝ իրանք առանց դիմակների նստում, հարց են քննարկում ԱԺ-ում, երկրորդ՝ փակում են ռեստորանները, բացում ամեն ոլորտ, էլ ո՞րը թվեմ»,- ասաց ակցիայի մասնակիցը։ «Մեր ճակատին լուսին ա նկարած, իրանցը՝ խա՞չ, մենք ե՞նք տարբերվողը․․․ Փեթակ, մոլեր վտանգ չի, բայց ռեստորանին չի կարելի՞, մենք չենք կարա՞ անվտանգության միջոցառումներ իրականացնել»,- հավելեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով թուլացնել սահմանափակումները։
նշենք, որ պարետատունն ընդունել էր ռեստորանային ոլորտի աշխատակիցներից մի քանիսին, որպեսզի լսեր պահանջները։
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց, որ քննարկումը վերաբերում էր հարսանյաց սրահներին․ «Իրենք գրավոր կներկայացնեն՝ ոնց են պատկերացնում հարսանիքի անվտանգ կազմակերպումը։ Պարետատունը կքննարկի, կպատասխանի»։