Search
Close this search box.

30 տարվա մեջ առաջին անգամ վեցյակ է ծնվել, երեխաները վերակենդանցման բաժանմունքում են

Ֆրանսիայում 30 տարվա մեջ առաջին անգամ վեցյակ է ծնվել՝ 5 աղջիկ, 1 տղա: Երեխաները ծնվել են Ստրասբուրգի հիվանդանոցներից մեկում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փոքրիկների քաշը 630-730 գրամի սահմաններում է: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով, կնոջ 25 շաբաթական հղիության ընթացքում: Կինն արդեն ուներ երկու երեխա:

Երեխաների անվտանգ լույս աշխարհ գալու գործընթացն ապահովելու համար միացել էր 30 մասնագետ: Երեխաները վերակենդանցման բաժանմունքում են: Նրանք հիվանդանոցում կմնան դեռ մի քանի ամիս:

Ֆրանսիայում նման ծնունդ եղել է ավելի քան 30 տարի առաջ՝ 1989 թվականին Փարիզի հիվանդանոցներից մեկում:

Please enter a valid URL