Search
Close this search box.

«Նեղ» կազմով ինաուգուրացիա՝ Արցախում. Ովքե՞ր են ներկա լինելու Հայաստանից

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը սահմանափակ մարդիկ են մասնակցելու․ Շուշիի Երիտասարդության կենտրոն 100 հոգի են հրավիրել։

ԱԺ հատուկ նիստին կմասնակցեն նորընտիր պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, ԼՂ նախկին նախագահը, ՀՀ վարչապետը։ «Էս օրերին մեզանից շատ մարդիկ են նեղանում, ովքեր նախորդ ինաուգուրացիաներին ի պաշտոնե մասնակցել են, այսօր` կորոնավիրուսի պատճառով, որոշվեց նեղ կազմով անցկացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանի խոսնակը:

Հրավիրվել է նաեւ հայաստանյան էլիտան` կառավարություն, ԱԺ։ Կլինեն Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, ֆրակցիաների ղեկավարները»:

Please enter a valid URL