Search
Close this search box.

Գնացքը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն

Մոսկվայում տեղի է ունեցել գնացքի՝ մահվան ելքով վրաերթ։ Մեծ արագությամբ ընթացող գնացքը հարվածել է տղամարդուն, ով «Տուլա» կայարանի երկաթուղային գծերի երկայնքով անցնում էր հարթակի հակառակ կողմը: Տղամարդը մահացել է։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային հետաքննության վարչության պետի ավագ օգնական Ս.Մարկովսկայան:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 07: 40-ին: Դեպքի վայրում աշխատում է քննչական և օպերատիվ խումբ: Հանգուցյալի ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզում են:

Please enter a valid URL