Արտակարգ դրության պայմաններում՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Շերամ֊59 շենքի բակում համերգ է՝ այն էլ անհրաժեշտ սոցիալական հեռավորության խախտմամբ, հավաքվածների մեծ մասի մոտ բժշկական դիմակի բացակայությամբ:
Շենքի բնակիչներն արդեն ժամեր շարունակ պարում են, երգում, նկատելի են նաև նստարանների վրա նստած հանդիսատեսը:
Իսկ, ահա, Մալաթիա-Սեբաստիա ֆեյսբուքյան էջն ապահովում է համերգի ուղիղ հեռարձակումը, նաև կոչ անում մարդկանց միանալ իրենց:
Մի կողմ թողնելով քաղաքացիների անպատասխանատվությունը՝ հարց է ծագում. իսկ ո՞ւր են նայում իրավապահ մարմինները: