Search
Close this search box.

Նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ․ Փաշինյան

Ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձավ նաև «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» աղմուկ հանած կոնվենցիային։ «Էս ամբողջ պատմությունը նրա մասին ա, որ ծնողներին կոչ ենք անում ու ուզում ենք համակարգ ստեղծել, որ իրազեկված լինեն, ուշադիր լինեն, հաղորդակացություն ունենան երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգություններ լինեն, նախ երեխաները ճանաչեն դեպքերը, երկրորդ՝ ասեն էդ մասին ծնողներին։

Սեռական բռնության դեպքերի հսկայական մասը վերաբերում է երեխաներին նկատմամբ ոտնձգությանը․․․ Երեխաները շատ դեպքերում չգիտեմ էլ՝ էն, ինչ կատարվում ա իրանց հետ, նորմալ ա՞, թե՞ չէ, պտի ասե՞ն էդ մասին, թե չէ՞»,- ասաց Փաշինյանը։

«Ովքեր ասում են՝ սեռական դաստիարակություն պետք ա չլինի, հարց եմ տալիս, իսկ ՀՀ-ում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, կողքից լսելո՞վ․․․ իսկ դա բերում է բարդ հետևանքների»։

Please enter a valid URL