Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ծնունդդ շնորհավոր, բալես, կներես, որ հետդ չեմ»

Վլադիմիր Ծուղունյանը բժիշկ-թերապևտ է։ Մի քանի ամիս է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գործընկերների հետ առաջնագծում է. պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։

Բժշկի խոսքերով՝ ամենաբարդը այն է, որ չի տեսնում դստերը, չի կարողանում անգամ գնալ հեռվից տեսնել նրան, որովհետև վստահ չէ, որ կկարողանա իրեն զսպել։ Շատ բժիշկներ համավարակի օրերին ամիսներով երեխաներին չեն տեսել, անգամ ծննդյան տարեդարձին ներկա չեն եղել։ Այսօր Վլադիմիրի դստեր ծնունդն է, փոքրիկ Նիկան 3 տարեկան դարձավ։ Վլադիմիր Ծուղունյանը դստեր հետ չի նշում ծնունդը։ Սոցցանցի իր էջում դստերն ուղղված լուսանկար է հրապարակել կից գրառմամբ՝ «Ծնունդդ շնորհավոր, բալես, կներես, որ հետդ չեմ…»:

 

Please enter a valid URL