Search
Close this search box.

Նոր քրեական գործ՝ Միքայել Մինասյանի նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ:

Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2007-2012 թվականներին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչի արդյունքում «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառվել է մոտ 2 միլիարդ դրամի վնաս:

Հիշյալ ժամանակաշրջանում այդ պաշտոններին եղել է Միքայել Մինասյանը:

Please enter a valid URL