Search
Close this search box.

Արտակարգ դեպք Լոռու մարզում. երեխան ցած է ընկել շենքից

Երեկ՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44 շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  երեխային շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել են Երեւան:

Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL