Մայիսի 14-ին, ժամը 14։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Պարզվել է, որ քաղաքացի Լուսինե Խ․-ն (ծնված 1976 թ․) գտնվում է հուզական անկայուն վիճակում և ունի բնակարանային խնդիր։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Լուսինե Խ․-ին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։