Ազգային Ժողովում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իշխանությունների կողմից նախկինների թալանածը ժողովրդին վերադարձնելու վճռականությունը վերջնականապես հունից հանել է թալանչիներին և նրանք իրենց թալանածը պահպանելու համար գնալու են ցանկացած քայլի, այդ թվում նաև իրենց խորհրդարանական դրածոներին վերջնականապես հեղինակազրկելու միջոցով:
Մեր մարտական ընկերոջ՝ Սասուն Միքայելյանի հանդեպ իրականացված անբարո սադրանքը Էդմոն Մարուքյանի քաղաքական հայրերի՝ խնդիրների լուծումն իրենց համար հարազատ՝ քրեական դաշտ տեղափոխելու հերթական փորձն էր:
Ազատամարտիկների Դաշինքը հայտարարում է, որ ազատամարտինկերին ներքին խժդժությունների մեջ ներքաշելու փորձերը նախապես դատապարտված են, թեև դա չի նշանակում, որ բոլոր նմանատիպ սադրանքները համարժեք պատասխան չեն ստանալու:
Մենք գնահատում ենք մեր մարտական ընկերոջ արժանապատիվ կեցվածքը և կոնֆլիկտի հետագա զարգացումը կանխելու պատրաստակամությունը, միաժամանակ կոչ ենք անում Էդմոն Մարուքյանին հրաժարվել նախկինների գործիքի անպատվաբեր կարգավիճակից և իր գործունեությունը (եթե իհարկե դա կարելի է գործունեություն համարել) շարունակել բացառապես քաղաքական դաշտում:
Մեր տեսակի պատերազմն արտաքին թշնամու դեմ է, իսկ ներքին թափթփուկներին կարող ենք ոչնչացնել նույնիսկ դրանց չնկատելով:
Ազատամարտիկների Դաշինքի վարչություն
Երևան 12.05.2020թ.