Search
Close this search box.

Ջերմությունս 37 է. պատգամավոր Բաբկեն Թունյանի կորոնավիրուսային թեստի պատասխանը հայտնի է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր էջում գրում է.

«Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։
Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։

Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։
PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։

Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»։

Please enter a valid URL