Այդ ընթացքում վարկային հերթական մարումները չիրականացնելու կամ մասամբ իրականացնելու դեպքում Ձեր վարկը չի դասակարգվի, ժամկետանց չի համարվի, տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի, վարկային պատմությունը չի տուժի։ Հունիսի 1-ից հետո կգործի:
Բանկի կողմից դեռևս ապրիլի 2-ին հայտարարված փաթեթային աջակցությունը։ Մասնավորապես՝ Վարկային արձակուրդի ավարտից հետո կկազմվեն վարկային նոր գրաֆիկներ այնպես, որ ֆիզիկական անձ հաճախորդները հաջորդող 3 ամսվա ընթացքում կստանան արտոնյալ ժամանակահատված մայր գումարի համար, այսինքն կվճարեն միայն տոկոսագումարները, Մարտի 17-ից սկսած չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։ Անգրավ և առանց երաշխավորության վարկերի դեպքում:
Բանկը 12 ամսով ավտոմատ կերկարաձգի նաև վարկի մարման ժամկետը։ Իրավաբանական անձանց Բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում։ IDBank-ի կողմից տրամադրված վարկային արձակուրդի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։ Միաժամանակ հորդորում ենք հնարավորության դեպքում վճարումները կատարել հեռավար եղանակներով՝ IDBanking.am առցանց հարթակով, Idram հավելվածով, ինչպես նաև IDBanking 24/7 գոտիների միջոցով՝ օգտվելով նաև 300-ից ավելի այլ ծառայություններից։ Վճարե՛ք առանց Ձեր առողջությունը վտանգելու։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ