Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին. Արման Թաթոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին

Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:

«Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»,-ասաց նա: Նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Ես առաջարկում եմ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձեւով խոսել»:

Ավելի վաղ Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում նշել էր, որ ՄԻՊ-ի գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում. «Հայաստանում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ ձեր վերաբերմունքը զրոյական է. «Ուզում եմ՝ դուք հստակ հասկանաք, որ դուք աշխատել եք մինչեւ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք աշխատել եք: Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքը այս ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին:

Սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի: Ըստ այդմ, ես որպես ԱԺ պատգամավոր շատ դեպքերում ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար: Որպես մարդ, ով սահմանադրությամբ օժտված է Մարդու իրավունքների պաշտպան գործուղել տվյալ հիմնարկ, ուզում եմ տեղեկացնել, որ ավելի խորքային եմ հետեւելու ձեր աշխատանքներին եւ փորձելու եմ օգնության ձեռք մեկնել ձեզ»,-հայտարարել էր «Իմ քայլի» պատգամավորը:

Please enter a valid URL