Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ այսօր՝ մայիսի 12-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հունից դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ, երբ նա ցուցադրում էր բռնությանը զոհ դարձած կանանց լուսանկարներ ԱԺ ամբիոնից։
Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցին, նախ նշեց, որ ճիշտ է խոսել ընտանիքներում բռնությունների մասին, կանանց իրազեկ դարձնել իրենց իրավունքների մասին, ապա ընտանեկան բռնության մի քանի օրինակ բերեց։
«Մեզ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով, օրվա ռեժիմով սիգարետ էր հանգցնում կնոջ վրա, եւ այդ կինը վախենում էր դիմել ոստիկանություն, ասում էր՝ մեր մենթալիտետն այնպիսին է, որ մեր հարեւնանները ինձ կպատժեն, այդ դեպքում այո, իրեն պետք է բացատրել, որ դու իրավատեր ես, պահանջատեր ես, նույնքան իրավունք ունես, անգամ ավելին, քան այդ սադիստը։
Մեկ դեպքում էլ, ամուսինը դաժանաբար ծեծում էր կնոջը, թաքուն օպերացիա կազմակերպելով կարողացանք կազմակերպել կնոջն առեւանգել ու տանելը, ինձ զանգեց ու փորձեց ահաբեկել այդ կնոջ մայրը՝ ասելով, դա ձեր ինչ գործն է, ձեր քիթն ինչի՞ եք խոթում իմ աղջկա ընտանիքի մեջ։ Խնդիր կա, որ պետք է կանայք իրենց մտածելակերպը փոխեն»,- ասաց նա՝ ցուցադրելով բռնության ենթարկված կանանց լուսանկարներ, ինչի ընթացքում էլ Վաղարշակ Հակոբյանը սկսեց տեղից խոսել, սակայն նրա ձայնը խլացավ Զոհրաբյանի հակարձումից։
«Խնդրում եմ ձեզ, բացարձակ մի ոգեւորվեք»,- նշեց Զոհրաբյանը։