Մայիսի 12-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասնում է 4,17 միլիոնի: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ջոնս Հոփկինսի համալսարանին:
Միայն վերջին օրվա ընթացքում կորոնավիրուս հաստատվել է 74,6 հազար մարդու մոտ:
Պանդեմիայի ողջ ընթացքում վարակից մահացել է 286 330 մարդ, բուժվել 1,45 միլիոն: