Կանադայում դինոզավրերն անցորդներին բաժանում են պաշտպանիչ դիմակներ
Նինա եւ Դեմի Անթոնաքեսը որոշել են կորոնավիրուսից պաշտպանել Կանադայում Փիքերինգ քաղաքի բնակիչներին եւ միեւնույն ժամանակ բարձրացնել նրանց տրամադրությունը․մայր եւ դուստր դուրս են եկել քաղաքի փողոցներ դինոզավրերի հանդերձանքով եւ անցորդներին բաժանել դիմակներ, որոնք իրենք էին կարել, գրում է Euronews-ը։
Կանադայում գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 67 հազար դեպք, իսկ հիվանդության հետեւանքով՝ 4 697 մահվան դեպք։