Այս հարցը շատ ակտուլա է դարձել վերջին ժամանակներս ու քանի գնա այն ավելի շատ հանրային շրջանակներ է ընդգրկելու: Ժնևյան վերջին բանակցություններից ու Ադրբեջանի՝ սահմանում սադրանքներից հետո, պարզ է դառնում, որ մեծ հաշվով արտառոց ոչինչ այդ երկրի քաղաքականության մեջ չի փոխվել, ի հեճուկս այն հայտարարությունների, որոնք մենք լսեցինք հանդիպումից հետո: Հայաստանի կառուցողական քաղաքականությունը հանդիպում է այդ երկրի ագրեսիվ ու հակահայկական քարոզչությանը ու այստեղ արդեն կեղծ պոլիտկոռետկտությունը, ցավոք, միայն դեկլարատիվ հայտարարությունների տեսքով են լինելու: Եվ ուրեմն ի՞նչ է պարզ դառնում:
Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը իսկապես հավատում է, որ հասել է ռազմական հաջողության, համենայն դեպս Ալիևի քարոզչամեքենային դա հաջողվել է: Մեկ այլ բան է, որ ինքը՝ Իլհամ Ալիևը, շատ քաջ գիտակցում է, թե ինչ է նշանակում նոր պատերազմ ու ինչ էր նշանակում ապրիլյան դեպքերը: Հայաստանը լայնածավալ ու կայծակնային պատերազմում կարող է հաղթել Ադրբեջանին՝ հաշվի առնելով այդ երկրի կառուցվծաքը հայատյացությունը, միևնույն ժամանակ այդ ատելությունից բխող խուճապի առկայությունը և այլն: Ընդամենը մի փոքրիկ հաջողոթյուն հայկական զինված ուժերի կողմից ու Ադրբեջանում կսկսվի խուճապ, ինչի դեմը արդեն առնել դժվար կլինի: Իսկ հյուծիչ պատերազմի պարագայում Հայաստանին այլ ելք չի մնում, քան արագ տեմպերով զարգացնել տնտնեսությունը, նպաստել ներգաղթին, գիտության ու տեխնոլոգիական զարգացմանը: Այս պարագայում արդեն Հայաստանը շատ ավելի քիչ է կախված լինելու միջազգային հանրությունից ու կարող է հույս դնել բացառապես սեփական ուժերի վրա: Պատերազմի առկայության պարագայում էլ համարժեք պատասխան տա հակառակորդին: Այնպես որ, կարելի է իրապես պատրաստվել երկարաժամկետ իրադարձությունների, թեպետ սա իհարկե չի նշանակում, որ պետք է անվերջ հանդուրժել ադրբեջանական սադրանքները:
Կարեն Համբարձումյան