Կառավարությունը սկսում է ապակենտրոն պայքար COVID-19-ի դեմ։ Հիմնական պատճառը, որ մենք գնում ենք այդպիսի լուծման՝ ակնհայտ է, որ մենք առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ պետք է շարունակենք ունենալ կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
«Եթե մենք այսօր իմանայինք, որ մեկ ամիս էլ ամենախիստ ռեժիմով փակվելուց հետո մենք կարող ենք արձանագրել համավարակի հաղթահարում՝ կարելի էր գնալ այդպիսի լուծման։ Բայց մենք փաստացի արձանագրել ենք, որ դա իրատեսական չէ »,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վաղվանից սահմանափակումների լայնամասշտաբ մեղմացման մասին ՀՀ պարետի որոշմանը։