Search
Close this search box.

Որտեղի՞ց և ինչպե՞ս կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ դուք կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝

ստանալով վարկային զեկույցի թղթային տարբերակը բյուրոյի գրասենյակից, ԱՔՌԱ վարկային բյուրոյի հասցեն և հեռախոսահամարը՝ Երևան 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ , Հեռ` 522 419
ստանալով վարկային զեկույցի էլեկտրոնային տարբերակը առցանց տարբերակով՝ www.acra.am կայքի միջոցով՝ նախօրոք «ԱՔՌԱ» գրասենյակից ստանալով մուտքային անուն:
Ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից: Դուք իրավունք ունեք Ձեր վերաբերյալ ամբողջական վարկային զեկույցն ստանալ վարկային բյուրոյից անվճար առնվազն տարեկան մեկ անգամ:

Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

վարկային զեկույց ստանալու դիմումը

Ձեր անձնագիրը և դրա պատճենը,
Ձեր սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր),
Ձեր անունից այլ անձի ներկայանալու դեպքում` Լիազորագիր` տրված Ձեր կողմից (նոտարական վավերացմամբ) Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը,
Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր։
Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:

Բացի Ձեզնից Ձեր վարկային պատմության մասին կարող է տեղեկանալ փաստացի կամ հնարավոր պարտատերեը, որոնք ունեն Ձեր նկատմամբ դրամական պահանջներ, ինչպեսև Ձեր գործատուն։

Ուշադրություն․ Ձեր վարկային զեկույցը տրամադրվում է նշված անձանց միայն Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում:

Հավելենք, որ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի «վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն» («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հ.11):

Իրավաբան.net

Please enter a valid URL