«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր` մայիսի 2-ին, տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը տեւել է մոտ երկու ժամ:
«Կուսակցության լիագումար նիստից առաջ մենք հավաքվում եւ օրակարգային հարցեր ենք քննարկում, նման հանդիպում ենք այսօր ունեցել, նաեւ յուրաքանչյուր հանձնաժողով ներկայացրել է իր տիրույթում գտնվող հարցեր եւ մենք մեր դիրքորոշումներն ենք հայտնել»,-ասաց նա:
Նշենք, որ նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացել է` չպատասխանելով լրագրողների հարցերին: