Search
Close this search box.

Կորոնավիրուսով մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահին

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 3․181 մլն դեպք, մահացել է 224․1 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 3․34 մլն-ը, մահացել է 238․7 հազար մարդ, գրում է РБК-ն։

Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները`1 099 275 մարդ: Երկրորդ տեղում Իսպանիան է (236 899), Իտալիան 3-րդ տեղում է (205 463), Մեծ Բրիտանիան՝ 4-րդ (171 253), Ֆրանսիան՝ 5-րդ (167 178), Գերմանիան՝ 6-րդ (163 331), Թուրքիան՝ 7-րդ (120 204) և ՌԴ-ն՝ 8-րդ տեղը (114 431)։
Հաստատված դեպքերի տասնյակը եզրափակում է Իրանը (95 646) և Բրազիլիան (87 187), որը զբաղեցրեց Չինաստանի տեղը (82 874):

Please enter a valid URL