Search
Close this search box.

Հանուն երեխաներիս ուզում եմ ձեզ մի բան խնդրել. Էդմոն Մարուքյանը նամակ է հրապարակել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում։

Պատկերացնում եմ, որ ում կարողանում են գրում, զանգում ու դիմում են մարդիկ: Ինչպես կարող եմ օգնում եմ, բայց արդեն խելագարվել կարելի է, այս ամենը գնալով խորանում է: Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե’ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Հերիք է ձգեք, մարդկանց սովի եք մատնել, մարդ եղե’ք էլի…

Բարև ձեզ կներեք ձեզ անհանգստացանելու համար բայց հանուն երեխաներիս ուզում եմ ձեզ մի բան խնդրել։ Խնդրում եմ շատ շատ վատ վիճակում ենք մի փոքրիկ գումարով օգնեք երեխաներիս քաղցած չմնան թեկուզ 5000 դրամով համարեք ձեզ հարազատ երեխաների եք օգնում: Ձեր ուղարկած գումարով կարող է մի քանի օր չորս երեխա քաղցած չքնել շատ եմ խնդրում մի անտեսեք համարեք ձեր հարազատնեմ հանուն երեխաներիս մի փոքր գումարով օգնեք։ Եթե ցանկանաք օգնել հաշվեհամար կփոխանցեմ։ Եթե հարցը երեխաներիս չվերաբերվեր երբեք չէի խնդրի»։

 

 

Please enter a valid URL