Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ փրկարար հոգեբանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ Երևանում կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Տևական ժամանակ փրկարարները, փրկարար հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը համոզում էին նրան, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ միջոցին:
Ի վերջո, հաջողվեց նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը: