Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արկտիկայում փակվել է ամենամեծ օզոնային անցքը

Ապրիլին Արկտիկայի երկնակամարում փակվել է առանձնապես խոշոր չափերի հասնող օզոնային բացվածքը, այս մասին հայտնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը: 2020-ի գարնանն օզոնային բացվածքը հասել էր աննախադեպ չափերի: Դա պայմանավորված էր մթնոլորտում օզոնաքայքայիչ նյութերի մշտական առկայությամբ, ինչպես նաև՝ ստրատոսֆերայում ձռանը գրանցված խիստ ցածր ջերմաստիճանով: Մասնագետները, սակայն, նշել են, որ օզոնային անցքի փակումը ոչ մի կապ չունի կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի հետ:

Please enter a valid URL