Search
Close this search box.

Վարչապետի նախկին խորհրդականը դատի է տվել Հրանտ Բագրատյանին

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը դատի է տվել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ Այս մասին ասված է Դատական տեղեկատվական համակարգում։

Նա պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։ Հայցը ներկայացվել է ապրիլի 27-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։

Խառատյանը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումն է, որն արվել է ապրիլի 8-ին։

Այդ գրառման մեջ Բագրատյանն անդրադարձել է Արցախի նախագահական ընտրություններին, որտեղ մասնավորապես անդրադառնալով Խառատյանին՝ նշել է. «ՀՀ-ից ժամանած սորոսական էմիսարները, ի դեմս Արսեն Խառատյանի, Մանվել Սարգսյանի և այլոց, օգտագործելով, այսպես կոչված՝ Արցախի հեղափոխական կուսակցության «ակտիվիստներին» (100-200 մարդ), նախագահ Արթուր Օսիպյանին՝ մեկ այլ սորոսական, ընտրությունները հայտարարում են կեղծված, պահանջում են դրանք չեղարկել, նոր ընտրություններ անցկացնել և այլն։ Պահանջում են նաև այս պահին գործող ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը»։

Խառատյանը ՀԺ-ին ասաց, որ բացի հերքումից եւ ներողությունից, պահանջում են նաեւ փոխհատուցում, սակայն չնշեց, թե որքան փոխհատուցման մասին է խոսքը. «Երկու տարբերակ կա՝ չափը կախված է նրանից, թե որ հիմքով վճիռ կկայացվի»։

Please enter a valid URL