ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչն ինքնահրկիզման փորձ է արել Վրաստանի մայրաքաղաքում` Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տրանսգենդերը գոռում, որ իր մասին չեն հոգում։
«Քանի որ իշխանությունն իմ մասին չի մտածում, ես ինձ կսպանեմ», — ասում է նա, հետո հանում է այրվող հագուստը։
Միջադեպից հետո նրան հիվանդանոց են տարել փորձաքննության համար։
Տրանգենդերի ընկերը հայտնել է` այս ծայրահեղ քայլի պատճառն այն է, որ իրենք չեն կարողանում վճարել տան վարձը։