Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանին հեռացնում են հիմնադրամից

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, որպես «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, առաջինը բարձրաձայնեցի, որ վարչապետի կողմի հայտարարված թվերը հիմնադրամում չեն արտահայտվում. դրանք կամ յուրացվում են, կամ` թերհավաքագրվում. այդ տենդենցը գնալով խորանում էր, որևէ քայլ չէր ձեռնարկվում, իմ շարունակական բարձրաձայնումները նախկինի պես մնում էին` «ձայն բարբառոյ յանապատի»` իշխանություններին համար դառնալով այլևս խիստ անհաճո:

Ի դեպ, այս ամենին զուգահեռ` հիմնադրամը նաև ինն ամիս շարունակ նիստ չի գումարում: Առ ժամանակ առաջ նամակ ստացա, որ ինձ հեռացնում են հիմնադրամից, խնդրեցի` հարցին իրավական կարգավորում տալ և ինձ ներկայացնել իրավական հիմքը, որովհետև ընտրվել եմ հինգ տարի ժամկետով:

Հ. Գ.Ստացվում է, որ իշխանությունները` գումարների անհամապատասխանության մասին բարձրաձայնողներից փորձում է անպայման ազատվել` այս կամ այն պատրվակով հեռացնելով նրանց հիմնադրամից…»:

Please enter a valid URL