Search
Close this search box.

Այսօր 2-րդ պաշտոնյան ազատվեց իր աշխատանքից

Ավետիք Էլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ Այդ մասին փոխվարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Մինչ փոխվարչապետի խորհրդական նշանակվելը՝ Էլոյանը զբաղեցնում էր քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանն նույնպես ազատվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

Please enter a valid URL