ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`
1. Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի «Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման վերաբերյալ» N 43 որոշման հավելվածի 4-րդ կետում «Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող» բառերից հետո լրացնել «կամ Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: